չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը Toyota-ով բախվել է եզրաքարերին, ապա ցուցանակին ու լուսացույցի երկաթե հենակին

Ավտովթար Երևանում. 25-ամյա վարորդը Toyota-ով բախվել է եզրաքարերին, ապա ցուցանակին ու լուսացույցի երկաթե հենակին

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Արման Մ.-ն, իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցներում բախվել է եզրաքարին, ապա հետիոտնային անցման ճանապարհային նշանին և լուսացույցի երկաթե հենակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ալբերտ Պետրոսյանը, Հայկ Քոչարյանն ու կրտսեր պարեկներ Օհան Հարությունյանն ու Ռաֆիկ Վարդանյանը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:

  • Կիսվել: