ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ավտովթար՝ Արմավիրում․ 52-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվել է

Ավտովթար՝ Արմավիրում․ 52-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվել է

Երեկ` հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 52-ամյա Արմեն Տ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: