ուրբաթ, հուլիս 5
5 / 7 / 2024
Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի քրեական դատարան կալանավորներ տեղափոխող «ՈւԱԶ»-ն ու «Chevrolet Volt»-ը

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի քրեական դատարան կալանավորներ տեղափոխող «ՈւԱԶ»-ն ու «Chevrolet Volt»-ը

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Մարգարա-Երևան ավտոճանապարհի Մարգարա խճուղի հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 33-ամյա Հայկ Կիրակոսյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Կիրակոսյանի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Էդգար Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Նաիրի Մկրտչյանը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «ՈւԱԶ»-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հաշվեկշռում և ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից 2 կալանավորված անձանց տեղափոխում էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի քրեական դատարան։

  • Կիսվել: