շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են BMW-ն, Opel-ը «ԳԱԶ 2410»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա վիրավոր

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են BMW-ն, Opel-ը «ԳԱԶ 2410»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ջրարբի գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 58-ամյա Հրահատ Խ.-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի և 24-ամյա էրիկ Գ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ը առաջ է ընթացել և բախվել ճամփեզրին կայանված՝ Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Վլադիմիր Բ.-ին պատկանող BMW մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Տիգրան Տ.-ին պատկանող «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով վարորդներից Հրահատ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարկներ էդգար Մելքոնյանն ու Գուրգեն Մելիքյանը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: