շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են ВАЗ-21112 ու  ВАЗ-2115 ավտոմեքենաները. վարորդներից մեկի 3-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են ВАЗ-21112 ու  ВАЗ-2115 ավտոմեքենաները. վարորդներից մեկի 3-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Արման Ա.-ի վարած ВАЗ-21112 մակնիշի և Գևորգ Հ.-ի վարած ВАЗ-2115 մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գևորգ Հ.-ի ուղևոր 3-ամյա Էմիլի Հ.-ն մարմնկան վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Օղիկյանի  գլխավորությամբ: 

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը վարորդներից Գևորգ Հ.-ի երեխան է:

  • Կիսվել: