չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Ավտովթար Արագածոտնի մարզում․ Ուջանի վարչական տարածքում բախվել են , «Mercedes»-ը, «Honda»-ն և «ՈւԱԶ»-ը․ 4 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

Ավտովթար Արագածոտնի մարզում․ Ուջանի վարչական տարածքում բախվել են , «Mercedes»-ը, «Honda»-ն և «ՈւԱԶ»-ը․ 4 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

Հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 1-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, մյուս 3-ը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Ֆրանգյանը և Արտուշ Աբգարյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: