կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են  «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Ակնալիճ գյուղի արագաչափի մոտ բախվել են «Hyundai»-ն և Opel-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնալիճ գյուղի արագաչափի մոտակայքում բախվել են երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ա. Հ.) և «Opel» (վարորդ Գ. Ի.) մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Գ. Ի.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և տեղի ուժերի հետ ուղղել ավտոմեքենան:

  • Կիսվել: