երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտոքարշակին բարձված տրակտորով բախվել են գազատար խողովակներին. սկսվել  գազի ուժեղ արտահոսք

Ավտոքարշակին բարձված տրակտորով բախվել են գազատար խողովակներին. սկսվել  գազի ուժեղ արտահոսք

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ավտոքարշակը Վ. Փափազյան Սահյան փողոցների խաչմերուկում բախվել է փողոցով անցնող գազատար խողովակին, ինչից խողովակը վնասվել է և սկսվել է գազի ուժեղ արտահոսք:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության  թիվ 5 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ»-ի և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները: Գազախողովաները վնասվել են և սկսվել է ուժեղ գազի արտահոսք: Ձայնը լսելի է անգամ մի քանի հարյուր մետրից:Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ

Տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկներ Արծրուն Զաքարյանը, Գրիգոր Սարգսյանը, կրտսեր պարեկներ Արամ Տոնոյանն ու Ռոբերտ Իսկանդարյանը և սահմանազատել են տարածքը  որպեսզի վարորդները ավտոմեքենաները չկայանեն, անցորդները չհավաքվեն և  «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ»-ի և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները կարողանան աշխատել: 

  • Կիսվել: