երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել Տերյան փողոցին հարակից շինհրապարակ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել Տերյան փողոցին հարակից շինհրապարակ

Մայիսի 6-ին, ժամը 18:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ տեղեկացմամբ, պարզվել է, որ «GAZ-69» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Տերյան փողոցին հարակից շինարարական հրապարակ (10 մետր)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին դուրս բերել շինարարական հրապարակից: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

 

  • Կիսվել: