հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին. կա տուժած

Ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին. կա տուժած

Օգոստոսի 24-ին՝ ժամը 14։05-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․) բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշին: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով հասպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

  • Կիսվել: