«Ավտոմատացման տարբերակ չկա՞» ՀՀ նախագահը Մեղրիում այցելել է չրի գործարան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեղրիում այցելել է «Sunny Meghri» չրի գործարան։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ գործարանի տնօրեն Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ։
Խաչատուրյանը հետաքրքրվեց, թե արդյոք տարբերակ չկա ավտոմատացնելու գործարանի աշխատանքը, քանի որ շատ բան ձեռքով էր արվում: Պատասխանեցին որ կա եւ մտածում են այդ ուղղությամբ:


