երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտոերթի մասնակիցները Երևանից հասել են Լաչինի միջանցք. ցանկանում են բանակցել ռուս խաղաղապհների հետ

Ավտոերթի մասնակիցները Երևանից հասել են Լաչինի միջանցք. ցանկանում են բանակցել ռուս խաղաղապհների հետ

Երևանի Հանրապետության հրապարակից այսօր առավոտյան ավտոթերով դեպքի Լաչինի միջանցք մեկնող քաղաքացիներն արդեն այնտեղ են։

«Տարբեր նախագծեր ենք իրականացրել և իրականացնում Արցախում։  Գիտակցում էինք, որ ճանապարհը փակ է, բայց փորձելու ենք անցակետերի ներկայացոuցիչներին ներկայացնել մեր պահանջը, մոտեցումները, խնդրանքը որպեսզի կարողանանք անցնել ու հասնել Ստեփանակերտ»,- Factor.am-ի ուղիղ եթերում ասաց նախաձեռնության անդամ Սամվել Մովսիսյանը՝ հավելելով, որ ուզում են տարբեր անցակետերի ներկայացուցիչների հետ բանակցելով՝ պետք է շարժվել առաջ։

«Մենք ոչ մի կռիվ, ոչ մի բախումներ չենք ունենալու ոստիկանների, ռուս խաղաղապահների հետ։ Միասին բանակցելու ենք  հայ ոստիկանների հետ՝ ներկայացնելու, թե ինչ նախաձեռնություն է, ինչու համար ենք գնում Արցախ։ Դրանից հետո շարունակելու ենք ռուս գործընկերներին ներկայացնել մեր խնդրանքը, պահանջը։  Մեր այցի կարևոր նպատակն  է՝ մեր այցելությամբ քաջալերել Արցախում ապրող  երեխաներին,  մեր եղբայրներին ու քույրերին, վաղը կամ մյուս օրը հետ ենք վերադառնում»,- ասաց նա։

Արդեն առաջին անցակետում ոստիկանն ասաց. «Ձեր մտահոգությունը մեր նույն մտահոգությունն է, հասկանում ենք ձեր մտահոգությունը»։ Այնուհետև ասաց, որ նախաձեռնության անդամների պահանջը կզեկուցի վերադասին։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: