երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է  ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական երկարամյա գործունեության համար Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ավստրալահայ բարերարին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը և բարձր գնահատել նրա բարեգործական գործունեությունը՝ ի շահ հայրենիքի զարգացման:

  • Կիսվել: