չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ավինյանը՝ հերթերի և դիմակ կրելու մասին

Ավինյանը՝ հերթերի և դիմակ կրելու մասին

Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին կառավարության արդեն իսկ ուժի մեջ մտած որոշման քննարկման ժամանակ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ընթացիկ տարվա ապրիլից մայիս ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի աճ։

«Հայաստանի առողջապահության նախարարությունը շատ արագ արձագանքեց այս խնդրին, եւ մարտի կեսից երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցվեց ստեղծվեց պարետատուն, որից հետո սահմանվեցին շատ մեղմ սահմանափակումներ: Մենք սկսեցինք երկիր ներմուծել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ եւ կորոնավիրուսը հայտնաբերելու թեսթեր»,-նշեց նա:

Միևնույն ժամանակ Ավինյանն ասաց, որ մայիսի 18-ից հանրային բաց վայրերում պահանջ կդրվի ոչ թե դիմակների կրման, այլ առկայության։

«Արդեն հնչած կարծիքներից խնդիրն այլ ձեւակերպում ստացավ, փաստացի, ոնց որ թե այլ լուծման ենք գնում, այսինքն՝ ոչ թե հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակների կրման, այլ առկայության, եւ, հետեւեապես, ձեր առաջարկը հենց ամսի 18-ից այդ պահանջը դնելու, խելամիտ է, եւ հենց այդպես էլ կանենք»,-ասաց նա՝ պատասխանելով պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին՝ ինչո՞ւ հանրային տարածքներում դիմակի պարտադիր կրումը չի սահմանվում հենց մայիսի 18-ից, երբ գործարկվելու է հանրային տրանսպորտը։

Պարետը խոսեց նաեւ հերթերի մասին եւ հորդորեց կլոր հերթեր չձեւավորել։ Նրա խոսքով՝ հերթի պահպանումը մեր մշակութային ամենախորքային խնդիրներից մեկն է։

Նա նշեց. «Ամեն ինչ սկսում է հերթի պահպանման կանոններից։ Կոչ եմ անում ինքնուրույն հետեւել հերթի կանոններին։ Կարելի է հարցնել՝ ով է վերջինը, վերջինից հետո մեկ մետր հեռավորության վրա կանգնել, եթե մեկը փորձում է ձեզնից առաջ կանգնել, ասել՝ կներեք, վերջինը ես եմ, ինձնից մեկ մետր հետ ա պետք կանգնել»:

  • Կիսվել: