հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բագրատաշենից` Գոգավան. երկար հերթ է նաև հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում

Բագրատաշենից` Գոգավան. երկար հերթ է նաև հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում

Վրաստանի սահման տանող Գոգավանի անցակետի ճանապարհին ավելի քան 100 մեքենա է մնացել խցանման մեջ, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից։
 
Երկգոտի ճանապարհին բեռնատարներ ու մարդատար մեքենաները կանգնած են երկու շարքով։ Խցանումը ձգվում է 1 կիլոմետր։
 
«Այստեղ ենք եկել Բագրատաշենի անցակետից, այնտեղ իրավիճակն ավելի վատ է, հսկայական հերթ է», – ասաց հանգստյան օրերին Թբիլիսի գնացող ուղևորներից մեկը։
 
Նրա խոսքով՝ այստեղ իրավիճակն ավելի լավ է։
 
Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ հսկայական հերթ է գոյացել Հայաստանից Վրաստան տանող ճանապարհին Բագրատաշեն-Սադախլո անցակետի ուղղությամբ։
30 րոպեանոց ճանապարհը քաղաքացիները հաղթահարում են 3-4 ժամում։

  • Կիսվել: