երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ավինյանը երեխաների հետ այցելել է «Կենդանիների խնամքի կենտրոն»

Ավինյանը երեխաների հետ այցելել է «Կենդանիների խնամքի կենտրոն»

Այսօր երեխաների հետ այցելեցինք «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ բնակվում է շուրջ 100 շուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Նման հանդիպումներն ու քննարկումները հնարավորություն են տալիս երեխաներին սովորել հոգ տանել կենդանիների ու շրջակա միջավայրի մասին՝ դառնալով ավելի ուշադիր և պատասխանատու քաղաքացիներ։

Եթե դուք ևս ցանկանում եք այցելել կենտրոն և խաղալ ու խնամել կենդանիներին, կարող եք զանգահարել 1-05 հեռախոսահամարին և գրանցվել:

Մեր կենդանիները սպասում են ձեզ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: