ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավիացիայի միջազգային կազմակերպությունը՝ ICAO-ն և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան՝ IATA-ն FLYONE ARMENIA-ին շնորհել են նույնականացման ծածկագրեր

Ավիացիայի միջազգային կազմակերպությունը՝ ICAO-ն և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան՝ IATA-ն FLYONE ARMENIA-ին շնորհել են նույնականացման ծածկագրեր

FLYONE ARMENIA-ն հայտնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ընկերությունը ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի՝ IATA-ի նույնականացման ծածկագրերը, որոնք թույլ են տալիս իրականացնել վաճառքի, սպասարկման գործընթացներ` անվտանգ, հարմարավետ միջազգային օդային փոխադրումների համար՝ ICAO-ի և IATA-ի սահմանած ստանդարտներին համապատասխան:

 

«Ուրախ ենք, որ ICAO-ի և IATA-ի ծածկագրերի ձեռքբերմամբ էլ ավելի ենք մոտենում մեր նպատակին՝ օր առաջ Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար անվտանգ, հասանելի ու որակյալ ծառայություններ մատուցելու հնարավորությանը։  Կարծում եմ, որ շուտով մեր ուղևորները կկարողանան օգտվել FLYONE ARMENIA-ի ծառայությունների և սպասարկման բարձր որակի ստանդարտներից»:, – ասաց ընկերության տնօրեն Միրչա Մալեկան:

 

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:

 

Ավիաընկերությունը առաջիկայում կսկսի տոմսերի վաճառքն ու ծրագրում է թռիչքներ իրականացնել Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից:
Չվացուցակների և ուղղությունների մասին ավելի մանրամասն տեղեկությունները շուտով հասանելի կլինեն www.flyone.am կայքում կամ Google Play-ում, կամ App Store-ում` հասանելի բջջային հավելվածի միջոցով։

FLYONE ARMENIA-ի մասին

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերությունը ստացել է AOC վկայական 27.10.21-ին (հաստատված է այստեղ http://www.gdca.am/page/46 ), նրան տրվել է երկնիշ IATA 3F կոդ (հաստատված է այստեղ https://www.iata.org/en/publications/directories/code-search/?airline.search=3F ) և ICAO FIE երեք նիշանի կոդը: Այն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են` Մոսկվան, Թեհրանը, Լիոնը, Փարիզը, Քութայիսը, Կրասնոդարը, Ստամբուլը և Թել-Ավիվը:

FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից մեկն է: FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև 2018, 2019 և 2020 թվականներին FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արեւելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: