շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկի ինքնակամ կառույցը կապամոնտաժվի

Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկի ինքնակամ կառույցը կապամոնտաժվի

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ չի օրինականացվել Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Նույն որոշմամբ հանձնարարվել է քանդել ինքնակամ կառույցը և անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը»,- գրել է նա:

  • Կիսվել: