հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Ավելի քիչ թվով ամուսնություններ են գրանցվել, ավելի մեծ թվով՝ ամուսնալուծություններ. ԱՎԿ

Ավելի քիչ թվով ամուսնություններ են գրանցվել, ավելի մեծ թվով՝ ամուսնալուծություններ. ԱՎԿ

2024թ․-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա համեմատ ամուսնությունների քանակը կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել։

Ըստ ԱՎԿ-ի՝ 2023-ի համեմատ 2024թ․-ի առաջին 6 ամսիներին 266-ով կրճատվել է ամուսնությունների քանակը: Հանրապետությունում գրանցվել է 7 540 ամուսնություն։

Ամուսնալուծությունների քանակը 2023-ի հունվար-հունիսի համեմատ 48-ով ավելացել է:

Հանրապետությունում 2024թ. հունվար-հունիսին գրանցված 1 000 ամուսնությունների հաշվով արձանագրվել է ամուսնալուծության 294 դեպք՝ 2023թ. հունվար-հունիսին արձանագրված 278 դեպքի դիմաց:

 

  • Կիսվել: