ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Ավելի քան 2600 բեռնատար է կուտակվել ռուս-վրացական սահմանին. Վերին Լարսը փակ է

Ավելի քան 2600 բեռնատար է կուտակվել ռուս-վրացական սահմանին. Վերին Լարսը փակ է

Ավելի քան 2,6 հազար բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում, հայտնում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը, հայտնում է Sputnik Gruzia-ն։

Նշվում է, որ վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը այս պահին փակ է ծանր բեռնատարների համար ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով։

Ռուսական կողմից Վրաստան մուտք գործելուն սպասում է ընդհանուր առմամբ 2615 բեռնատար։

  • Կիսվել: