չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ սպասում են անցման իրենց հերթին

Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ սպասում են անցման իրենց հերթին

Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում սպասում են անցման իրենց հերթին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
 
«Մոտ 800 Վրաստանի տարածքում են սպասում և արդեն 900՝ Ռուսաստանի կողմից»,- նշեց Հակոբյանը։
 
Նշենք, որ Վերին Լարսի ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով պարբերաբար փակվում է։
 
 

  • Կիսվել: