երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա

Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա

Տավուշի մարզի Կիրանց գյուղում արդեն մոտ մեկ ժամ է՝ էլեկտրաէներգիա չկա։ Հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը։

Նշվում է, որ տեղեկությունը հայտնել է Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը։

«Գյուղի բնակիչները կարծում են, որ դա արվում է միտումնավոր՝ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: