հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Ավազակային հարձակում՝ «ՀայՓոստ»-ի բաժանմունքի վրա․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Ավազակային հարձակում՝ «ՀայՓոստ»-ի բաժանմունքի վրա․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ այսօր դիմակավորված և զինված անհայտ անձը ներխուժել է Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել այնտեղ գտնվող ամբողջ գումարը:

«ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունքում առերևույթ ավազակության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին  հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա տեղեկացմամբ՝ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։

 

  • Կիսվել: