երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավարտվեց «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը ՃՏՊ-ների ժամանակ» թեմայով վերապատրաստման ծրագիրը

Ավարտվեց «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը ՃՏՊ-ների ժամանակ» թեմայով վերապատրաստման ծրագիրը

Օգոստոսի 14-ից 18-ը Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, փրկարարական ծառայողների վերապատրաստման ուսումնական ծրագրի շրջանակներում, կազմակերպեց և անցկացրեց «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը ՃՏՊ-ների ժամանակ» թեմայով դասընթացներ: 

Այս անգամ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրահանգիչների կողմից վերապատրաստվեցին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների 6 ծառայող։

Դասընթացները բաղկացած էին 36-ժամյա պարապմունքներից: Առաջին փուլում մասնակիցներին ներկայացվեցին տեսական գիտելիքներ: Առավել մեծ ուշադրություն էր դարձված երկրորդ՝ գործնական հատվածին, որը բաղկացած էր մի քանի մասից՝ վթարափրկարարական աշխատանքների իրականացում, հիդրավլիկ գործիքների, հարմարանքների և սարքավորումների կիրառում՝ տրանսպորտային միջոցն ապամոնտաժելու, տուժածներին արգելափակումից դուրս բերելու ժամանակ:

Ուսումնական ծրագրի նպատակն էր.

կատարելագործել անձնակազմի մասնագիտական հմտությունները ՃՏՊ-ների ժամանակ վթարափրկարարական աշխատանքներ իրականացնելիս,

ուսումնասիրել տուժածներին տրանսպորտային միջոցից դուրս բերելու գործողությունների առանձնահատկությունները,

իրականացնել համակարգված գործողություններ և ծանոթանալ նորարարական մեթոդներին:

Ամփոփիչ քննությունները հաջողությամբ հանձնած փրկարարները ստացան հավաստագրեր։

 

  • Կիսվել: