շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավանեսյանը Վրաստանի իր գործընկերոջն առաջարկել է փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում

Ավանեսյանը Վրաստանի իր գործընկերոջն առաջարկել է փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում

Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ ամենամյա վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ` Զուրաբ Ազարաշվիլիի հետ: Այս մասին Ավանեսյանը հայտնել է իր ֆեյսբուքյան գրառմամբ:

՛՛Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք մեր երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին, խոսել խնդիրներից, ներկայացրել նոր, համակարգային բարեփոխումների ծրագրերը:

Առաջարկել եմ գործընկերոջս փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում: Զուրաբ Ազարաշվիլիին հրավիրել եմ Հայաստան` Երևանում հոկտեմբերի 5-7-ին անցկացվող Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: