կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ավանեսյանը մտադիր չէ հերթով բոլորին զգուշացնել

Ավանեսյանը մտադիր չէ հերթով բոլորին զգուշացնել

Պատվաստման միտումներից հոգ եմ, բայց արդյունքներից գոհ չեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք այս պահին չունենք հանրային իմունիտետի բավարար շեմը, որը մեզ անհրաժեշտ է: Դա առնվազն 50-60 տոկոսից ավելին է: Միանշանակ կիրառելու ենք որոշակի գործիքկազմ, որ ավելի խթանենք պատվաստումային գործընթացը»:

Հարցին, թե անձամբ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին ասե՞լ է դիմակ կրելու մասին, նա պատասխանեց. «Ես կարծեմ բոլորին, ում հանդիպում եմ առանց դիմակ, շատ դեպքերում արդեն իսկ ինձ տեսնելով դիմակ են կրում: Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին հերթով զգուշացնելու ոչ իրավունք, ոչ ցանկություն չունեմ: Օրենքը, իրավական ակտերը հավասար են բոլորի համար»:

  • Կիսվել: