կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ավանեսյանը չնախատեսված այց է կատարել Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր

Ավանեսյանը չնախատեսված այց է կատարել Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վանաձորյան այցի շրջանակում չնախատեսված այց է կատարել Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր:

«Վանաձորյան այցիս շրջանակում չնախատեսված այց կատարեցի նաև Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր:

Ուրախ էի, որ հնարավոր առավելագույնն արված էր կոկիկ, մաքուր միջավայր ստեղծելու համար, պացիենտների բուժման կազմակերպումը ևս գոհացնող էր: Որոշեցինք ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնել՝ արդիականացնելու կենտրոնը:

Աչքիցս չվրիպեց նաև խնամված այգին` մրգատու ծառերով և ծաղիկներով»,- գրել է նախարարը:

  • Կիսվել: