շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավագանու անդամը Նարեկ Մալյանի դեմ հանագործության մասին հաղորդում է ներկայացրել

Ավագանու անդամը Նարեկ Մալյանի դեմ հանագործության մասին հաղորդում է ներկայացրել

Երևանի Ավագանու անդամ  Արփենիկ Մարությանը  «Վետո» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել  դատախազությանը և ոստիկանությանը։ Ավագանու անդամը պնդում է,որ վերջինս սպառնացել է իրեն և իր ընցանիքին։

«Հաղորդում հանցագործության մասին

Հհ Գլխավոր Դատախազություն պարոն Ա. Դավթյանին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն պետ պարոն Է. Մարտիրոսյանին
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia պետ պարոն Ա. Սարգսյանին

Հայտնում եմ, որ ֆեյսբուքի օգտատեր «Narek Malian»/Նարեկ Մալյանը, 2020 թվականի մայիսի 10-ին, ֆեյսբուքյան ստատուս/հայտարարություն է տարածել, որտեղ վերջնագիր է ներկայացրել ստատուսում նշված անձանց` ներառյալ իմ, Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանիս հանդեպ, ինչպես նաև, կյանքին սպառնալիք ներկայացնող հայտարարություններ է արել:
Կարծում եմ, որ հայտարարության մեջ մեր կյանքերի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա:
Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, ընթացք տալ և ապահովել մեր անվտանգությունը:

Ստատուսի սքրինշոթը ներկայացնում եմ ստորև:

Հարգանքով,
Երևան քաղաքի ավագանու անդամ
Արփենիկ Մարության»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, Նարեկ Մալյանը սորոսական էր անվանել Ցեղասպանության թանգարանի տնօրեն, անվանի մշակութային մարդաբան Հարություն Մարությանին և նրա դստերը՝ Արփենիկ Մարությանին, Հրանուշ խառատյանին, պահանջել նրանց հրաժարականը։ 

«Պահանջների բոլոր կետերը նշված ժամկետում չկատարելու դեպքում իմ հետագա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը մնում է փողով թուրք ներողների, ցեղասպանության զոհերի արյունը թուրքերին վաճառողների վրա: Նեղանալ չլինի, մերումանուկ եմ անելու առանց խղճի խայթի:
Ժամանակը գնաց»,- գրել էր Մալյանը

  • Կիսվել: