շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ավագանին հաստատեց Երևանի 5-ամյա զարգացման նախագիծը

Ավագանին հաստատեց Երևանի 5-ամյա զարգացման նախագիծը

Մայրաքաղաքն ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը մշակել է Երևանի 5-ամյա զարգացման նախագիծ: Այն Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 26-ի նիստին ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության ԺՊ Մերի Հարությունյանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանը «Զվարթնոց» օդանավակայանին կապով այլընտրանքային ճանապարհ կառուցել:

Կկառուցվի նաև նոր կամուրջ Հրազդանի կիրճի վրայով, որը կկապի Թբիլիսյան և Եղվարդի խճուղիները, ինչն էլ զգալիորեն կթեթևացնի Արաբկիր ու Դավթաշեն վարչական շրջանների երթևեկության ծանրաբեռնվածությունը:

Նախատեսվում է վերանորոգել նաև Երևանի ամբողջ՝ 271 կիլոմետրանոց ճանապարահային ցանցը: Կկատարվեն ճաքալցման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: 2024-ի ավարտին բոլոր վարչական շրջաններում տեղադրված կլինեն օդի մոնիթորինգի սենսորային սարքեր:

Ծրագրի տրանսպորտային բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ապահովել 1 միասնական տոմսային համակարգի ներդրումը, ինչպես նաև լուծել վթարային վիճակում գտնվող բոլոր վերելակների փոխարինման և արդիականացման խնդիրները:

  • Կիսվել: