ԱԹՍ-ն ընկել է Դուբայի օդանավակայանի շրջակայքում. Դուբայ-Երևան թռիչքը հետաձգվել է
Իրանական ԱԹՍ-ն ընկել է Դուբայի օդանավակայանի շրջակայքում։ Թռիչքները որոշ ժամանակով հետաձգվել են, այդ թվում՝ FlyDubai-ի Դուբայ-Երևանը։
«FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքն արդեն երկու անգամ հետաձգվել է՝ օդանավակայանի մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով։
Ուղևորներից մեկը հայտնեց, որ արդեն մոտենում էին ավտոբուսին, որն իրենց պետք է տաներ դեպի օդանավ՝ նստեցման համար, երբ լսվեց պայթյունը։
Թռիչքը նախատեսված էր 06։55, այն մի անգամ հետաձգվեց 9։30, հիմա արդեն՝ 15։00։
«Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ օդանավը Երևանում վայրէջք կկատարի 21։35-ին։
Նշենք, որ բարդ իրավիճակի և փակ օդային տարածքների պատճառով հիմա Դուբայ-Երևան թռիչքը տևում է մոտ 6 ժամ՝ նախկին 3-ի փոխարեն։


