երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Աճառյան փողոցում վթարի ենթարկված ավտոքարշակը լայնակի փակել է երթևեկելի գոտիները՝ դառնալով խցանման պատճառ

Աճառյան փողոցում վթարի ենթարկված ավտոքարշակը լայնակի փակել է երթևեկելի գոտիները՝ դառնալով խցանման պատճառ

Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում առաջացած խցանման պատճառը ՃՏՊ-ն է: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Վթարի ենթարկված էվակուատորը լայնակի փակել է երթևեկելի գոտիները, ինչն էլ խցանման առիթ է դարձել: Պարեկային ծառայությանը փոխանցվել է նշված խնդիրը, վերջիններս միջոցներ են ձեռնարկում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ:

 

  • Կիսվել: