շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Աստղիկ» ԲԿ-ում ծնվել են եռյակ աղջիկներ․ ընտանիքն ունի 3 զավակ

«Աստղիկ» ԲԿ-ում ծնվել են եռյակ աղջիկներ․ ընտանիքն ունի 3 զավակ

Այսօր երեք եղբայրները «Աստղիկ» ԲԿ-ից տուն են տարել իրենց նորածին երեք քույրերին։ Այդ մասին տեղեկանում ենք «Աստղիկ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Եռյակը ծնվել է կեսարյան հատմամբ՝ բնականոն առաջացած հղիությունից: Քույրիկները ծնվել էին անհաս, մեկ ամիս Աստղիկ ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայում անցկացնելուց հետո, դուրս են գրվել լիարժեք առողջ:

Ընտանիքը, որ արդեն ուներ 3 զավակ, անհամբերությամբ և մեծ ուրախությամբ դիմավորեց փոքրիկներին»,-նշված է էջում:

  • Կիսվել: