երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով

«Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման ու համակարգման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով:
 
Նախագահը բժշկական կենտրոնի տնօրենին է հանձնել մեդալը և շնորհակալություն հայտնել աշխատանքի նկատմամբ ցուցաբերած նվիրումի համար.
 
՛՛Ես հպարտ եմ, որ Երևանում կա հիվանդանոց, որը ոչնչով չի տարբերվում միջազգային հիվանդանոցներից, ինչ-որ տեղ նաև առավելություն ունի, որովհետև պրոֆեսիոնալիզմին ու կարգապահությանն ավելանում է հայկական հոգատարությունը:
 
Այսինքն՝ մենք գտել ենք այն մոդելը, որը լավագույններից է աշխարհում. պրոֆեսիոնալիզմ, կարգապահություն, մաքրություն և, դրա կողքին, մարդկային ջերմ հոգատարություն: Միայն այդպիսի որակի դեպքում կարող ենք լուծել ոչ միայն ամենօրյա խնդիրները, այլև պատրաստ լինել կորոնավիրուսի նման արհավիրքներին՛՛,- նշել է նախագահը։

  • Կիսվել: