հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աշտարակում և Երևանում ավտոմեքենայի մեջ երեխաներ են արգելափակվել

Աշտարակում և Երևանում ավտոմեքենայի մեջ երեխաներ են արգելափակվել

Նոյեմբերի 24-ին, ժամը 08։41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 59 շենքի մոտակայքում 2 տարեկան երեխան արգելափակվել է ավտոմեքենայի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի դուռը և դուրս բերել Լ․ Մ․-ին (ծնված 2021 թ․)։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 09։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չոլաքյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայի դուռը փակվել է, երեխան մնացել է ներսում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի դուռը․ ներսում է գտնվել Վ․ Թ․-ն (ծնված 2021 թ․)։

  • Կիսվել: