երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Աշտարակի շուկայի տարածքում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

Աշտարակի շուկայի տարածքում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 16:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի շուկայի տարածքում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել` 17:05-ին:

Տիգրան Մեծի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում գտնվող չշահագործվող վագոն-տնակը (մոտ 15 քմ) ամբողջությամբ այրվել է:

  • Կիսվել: