շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց (տեսանյութ)

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց (տեսանյութ)

Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Աղձք գյուղի մի բնակիչ ապօրինի պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 17-ին Աշտարակի ոստիկաններն այցելեցին նրա տուն և խուզարկությամբ պատուհանագոգին հայտնաբերեցին պլաստիկ տարաներում աճեցրած կանեփի չորս բույս:

Տանտերը հայտնեց, որ դրանք աճեցրել է անձնական օգտագործման համար: Նա նաև ոստիկաններին ներկայացրեց չորացված կանեփանման զանգվածով չորս փաթեթ:

Տանտերը բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են:

 

  • Կիսվել: