հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աշտարակի խճուղում բախվել են Opel Astra-ն ու «VAZ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է

Աշտարակի խճուղում բախվել են Opel Astra-ն ու «VAZ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Նորաշեն թաղամասի հարևանությամբ բախվել են 53-ամյա Վազգեն Բ-ի վարած «VAZ 2106» մակնիշի և 71-ամյա Հենրիկ Հ-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:Բախման հետևանքով 06-ը կողաշրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները և ուղղել «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

  • Կիսվել: