երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Աշտարակի խճուղում  բախվել են «Mercedes-Benz»-ը, «Nissan»-ը և «VAZ 2106»-ը․ կա տուժած

Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes-Benz»-ը, «Nissan»-ը և «VAZ 2106»-ը․ կա տուժած

Նոյեմբերի 3-ին, ժամը 21:14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիր և պանդոկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են երեք «Mercedes-Benz» (վարորդներ՝ Մ․ Գ․, ծնված 1995 թ., Թ․ Վ․, ծնված 1998 թ․, Ա․ Մ․, ծնված 1997թ․), «Nissan» (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 1970 թ.) և «VAZ 2106» (վարորդ՝ Վ․ Ղ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ինչից «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաներից մեկը և «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել են մոտակա արագ սննդի գրիլ պատրաստող սարքին․ վերջիս ընկել է ավտոմեքենաների վրա։

«VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ջ․ Ղ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: