երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աշտարակի խճուղում բախվել են ավտոմեքենաներ

Աշտարակի խճուղում բախվել են ավտոմեքենաներ

Օգոստոսի 26-ին, ժամը 23:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցից Դավթաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Վ․ Հ․) և «Opel Vectra» (վարորդ՝ Ֆ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն․  Հ․-ն, Ա․ Ա․-ն (ծնված 2010 թ․) և Ա․ Ա․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

  • Կիսվել: