ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աշխատանքիս մոտեցել եմ մեծագույն պատասխանատվությամբ՝ ստորադասելով անձնական նպատակները․ ԱԺ նախագահի նախկին խորհրդական

Աշխատանքիս մոտեցել եմ մեծագույն պատասխանատվությամբ՝ ստորադասելով անձնական նպատակները․ ԱԺ նախագահի նախկին խորհրդական

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ վաղը կդադարեմ կատարել ԱԺ նախագահի խորհրդականի պարտականությունները։

Վերջին 2.5 տարիների ընթացքում փորձել եմ անել առավելագույնը նպաստելու խորհրդարանի ինստիտուցիոնալ զարգացմանը։ Այս ընթացքում կատարված աշխատանքը հաճախ երևացող չէր, որոշ նախագծերի պտուղները տեսանելի կդառնան արդեն իսկ մոտ ապագայում, մշակվել են ծրագրեր, որոնք երկարաժամկետ ազդեցություն կունենան պառլամետարիզմի զարգացման համատեքստում։ 

Համատեղ աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի աշխատակազմի և միջազգային կառույցների գործընկերներիս, ում փորձն ու գիտելիքները ուսանելի են եղել ինձ համար։

Ներողություն եմ խնդրում նաև եղած սխալների և բացթողումների համար, բայց ուզում եմ հավաստիացնել, որ աշխատանքիս մոտեցել եմ մեծագույն պատասխանատվությամբ՝ ստորադասելով անձնական նպատակները, ընտանիքն, ընկերներիս։ 

Հաջողություն եմ մաղթում Ազգային ժողովի նախագահի նոր գրասենյակի աշխատակիցներին սպասվող բարդ և դժվարին ճանապարհին։ 

Կհանդիպենք»:

  • Կիսվել: