հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Աշխատանքի հնարավորություն․ ՊԵԿ ենթակառուցվածքների զարգացման նախագծերի կառավարման համար պահանջվում են համապատասխան փորձագետներ

Աշխատանքի հնարավորություն․ ՊԵԿ ենթակառուցվածքների զարգացման նախագծերի կառավարման համար պահանջվում են համապատասխան փորձագետներ

Պետական եկամուտների կոմիտեն և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Մեղրիի մաքսային կետի և Մաքսային լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերի շրջանակում հրավիրում են աշխատանքի փորձառու մասնագետներին։ Պետական եկամուտների կոմիտեում ծրագրերի իրականացման խումբ ձևավորելու համար պահանջվում են․

  • Ծրագրի ղեկավար, ով կապահովի ծրագրերի՝ Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների, Մեղրիի նոր մաքսակետի շինարարության արդյունավետ իրականացումը։

 

  • Գնումների մասնագետ, ով կմասնակցի ծրագրերի մրցութային գործընթացի արդյունավետ իրականացմանը։

 

  • Տեխնիկական մասնագետ (շինարար-ինժեներ), ով կմասնակցի ծրագրերի իրականացման արդյունավետ կազմակերպմանը։

 

  • Շրջակա միջավայրի և սոցիալական հարցերի մասնագետ, ով կմիանա Ծրագրի իրականացման խմբին (PIU)՝ աջակցելու LEED սերտիֆիկացված մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրի իրականացմանը։

 Տևողությունը՝ լրիվ դրույքով, 12 ամիս (հնարավոր է ևս 1 տարի երկարաձգմամբ)։

Աշխատանքների նկարագրություններին և դիմումների ներկայացման պահանջներին մանրամասն կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայք էջի «Հայտարարություններ» բաժնում։

Դիմումները ներկայացվում են ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի՝ [email protected] էլ․ փոստին։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի դեկտեմբերի 10-ը, ժամը 16:00-ն (Երևանի ժամանակով)։

Հարցերի դեպքում դրանք կարող եք ուղարկել ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի՝ [email protected] էլ․ փոստի հասցեին։

  • Կիսվել: