շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ընդունել է ԱՄԷ Կարմիր Մահիկ բարեգործական կազմակերպության պատվիրակությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն ընդունել է ԱՄԷ Կարմիր Մահիկ բարեգործական կազմակերպության պատվիրակությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Կարմիր Մահիկ բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Մուհամմադ ալ Յամմահիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամին։

 

Հանդիպման ընթացքում Աննա Ժամակոչյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին, Սոցիալական շտապօգնության համակարգի գործարկմանը, սոցիալական բնակարաշինությանն առնչվող մի շարք մանրամասներ։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ «Կարմիր Մահիկ»-ի կողմից Շիրակի և Գեղարքունիքի մարզերում իրականացված աջակցության ծրագրի համար, որի շրջանակում մարզերի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն է տրամադրվել կոմունալ ծախսերի փոխհատուցման համար, ինչպես նաև հագուստի վաուչերներ՝ տվյալ ընտանիքների երեխաներին։

 
 

Կողմերը, բարձր գնահատելով համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները, կարևորել են քննարկված հարցերի շուրջ շարունակական աշխատանքների իրականացումը։

 

Հաշվի առնելով այն, որ «Կարմիր մահիկ»-ի զարգացման ծրագրերն ուղղված են մարդկանց կրթական, առողջապահական, կենցաղային պայմանների բարելավմանն ու բնակարանային ապահովությանն, ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել բազմոլորտ համագործակցության շարունակության հնարավորությունը։

  • Կիսվել: