կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի երեք տեղակալ վերանշանակվել է, մեկը՝ ազատվել զբաղեցրած պաշտոնից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի երեք տեղակալ վերանշանակվել է, մեկը՝ ազատվել զբաղեցրած պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 3 տեղակալ վերանշանակվել է, 1-ը՝ ազատվել զբաղեցրած պաշտոնից։ Վարչապետի որոշումները հրապարակվել են Էլեկտրոնային կառավարման հարթակում։

Վարչապետի որոշումներով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և Տաթևիկ Ստեփանյանը վերանշանակվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում:

Մեկ այլ որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

  • Կիսվել: