ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշխատանքային իրավիճակ է. նախարարը՝ տեղակալների, խոսնակի պաշտոնանկության մասին

Աշխատանքային իրավիճակ է. նախարարը՝ տեղակալների, խոսնակի պաշտոնանկության մասին

ԱԺ-ում այսօ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյաը, դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, հարցրեց. «Ձեր տեղակալներից Լուսինե Առաքելյանը պաշտոնից ազատվել է, մյուս փոխնախարարը ձերբակալված է, Արևիկ Անափիոսյանը նույնպես հեռացավ, հեռանում է նաև Ձեր մամուլի խոսնակը: Ի՞նչ է տեղի ունենում նախարարությունում, արդյո՞ք Դուք վերահսկում եք Ձեր գերատեսչությունը»:

Նախարարը պատասխանեց. «Ոչ մի բան էլ տեղի չի ունենում, աշխատանքային իրավիճակ է»:

Եղիազարյանը մտահոգություն հայտնեց, որ նման իրավիճակը նախարարն աշխատանքային է համարում, ինչին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց. «Մտահոգներ շատ կան ՀՀ-ում՝ դեռ նախորդ ընտրություններից սկսված: Բայց պետք չէ մտահոգվել, իրավիճակը վերահսկվում է»

  • Կիսվել: