շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Աշխարհը կանգնած է կենսաբազմազանության կորստի մարտահրավերի առաջ. ՇՄ փոխնախարարը՝ Nature Summit-ին

Աշխարհը կանգնած է կենսաբազմազանության կորստի մարտահրավերի առաջ. ՇՄ փոխնախարարը՝ Nature Summit-ին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Պանամայում մասնակցում է Nature Summit 2025 բարձր մակարդակի համաժողովին և հանդես է եկել համատեղ նախագահողի խոսքով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել Պանամայի կառավարությանը նախաձեռնության համար և ընդգծել, որ բնության պահպանության շուրջ համաշխարհային համագործակցությունը երբեք այսքան կարևոր չի եղել․ աշխարհը կանգնած է կենսաբազմազանության կորստի, կլիմայական փոփոխությունների և հողերի դեգրադացիայի խորացող մարտահրավերների առաջ։
 
«Այս գագաթնաժողովը միայն բնության մասին չէ․ այն վերաբերում է մեր հարաբերությունները բնության հետ վերաիմաստավորմանը։ Միայն համագործակցության, վստահության և համատեղ գործողությունների միջոցով է հնարավոր իրական փոփոխություն ապահովել»,- ասել է Արամ Մեյմարյանը։
 
Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի` COP17-ի հյուրընկալող երկիր, լիովին հանձնառու է համաշխարհային ջանքերին և շեշտել, որ բնության վրա հիմնված լուծումները (Nature-based Solutions) հանդիսանում են աշխատանքի նոր ուղղություն, որը միավորում է Ռիոյի երեք կոնվենցիաները։

  • Կիսվել: