հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Աշխարհում ոչ մի տեղ այսպիսի վայր չկա. Էրմիտաժի տնօրենը՝ Կարմիր բլուրի մասին

Աշխարհում ոչ մի տեղ այսպիսի վայր չկա. Էրմիտաժի տնօրենը՝ Կարմիր բլուրի մասին

Կարմիր բլուր հնավայրում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին նշել է, որ Կարմիր բլուրի բացահայտումը Հայաստանին դուրս բերեց առաջատար դիրքեր հնագիտության մեջ:

«Աշխարհում այսպիսի սենսացիոն նշանակություն ունեցող 2-3 վայր կա: Այստեղից ամեն օր հայտնաբերվում էին իրեր, որոնք հայտնվում էին լուրերի առաջին տեղերում՝ սաղավարտներ, թրեր, սափորներ եւ այլն: Աշխարհում ոչ մի տեղ այսպիսի վայր չկա, որովհետեւ այստեղ քաղաք է եղել, փլուզվել է, եւ ամեն ինչ այդպես մնացել է: Խոսքը մ.թ.ա. 7-6-րդ դարերի մասին է: Այս հայտնագործությունից հետո «Ուրարտու» անվանումը նյութականացավ»,-ասել է Պիոտրովսկին:

  • Կիսվել: