շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Աշխարհի գավաթ․ Հայաստանի 4 շախմատիստ երկրորդ փուլում է

Աշխարհի գավաթ․ Հայաստանի 4 շախմատիստ երկրորդ փուլում է

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս եկան Հնդկաստանում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլ:

Առաջին փուլի արգելքը չկարողացավ հաղթահարել Կարեն Գրիգորյանը։

Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի, Հայկ Մարտիրոսյանը՝ ՖԻԴԵ-ն ներկայացնող ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմիևի, Գաբրիել Սարգսյանը՝ իսրայելցի գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:

Երկրորդ փուլի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 4-ին՝ Երեւանի ժամանակով 13:30-ին:

  • Կիսվել: