Ասեմ, շատ չտանջվեք, թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ում է թզբեհ ու մանկական խաղալիքներ նվիրել։
«Հետաքրքրվում են, թե ում եմ ես 2.2 միլիոն դրամանոց թսբեհ նվիրել, թե ում եմ «Մանկան» խանութից խաղալիքներ նվիրել:
Ասեմ, շատ չտանջվեք, թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա, ինչպես, օրինակ՝ ինձ Ղազախստանում նվիրեցին շատ թանկ մորթիով բաճկոն և գլխարկ: Մենք նույնպես միշտ տարբեր երկրներ տարբեր նվերներ ենք տանում և ստանում, ինչը նորմալ է:
Ի դեպ, մեր նվերները հանձնել եմ ու հանձնվում են ԱԺ թանգարան կամ պետգույք:
Իսկ «Մանկան» խանութից մեծ քանակով նվերներ արել եմ երեխաներին՝ Գյումրու դպրոց այցելելիս ու էլի շատ ու շատ հայ բալիկների:
Կրկին փորձեք, հա փորձեք, մեկա բան չեք գտնելու»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։