երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ասել՝ 3 մլն վարչապետ, դա կոլեկտիվ անպատասխանատվություն է, քայքայման գործընթաց, երբ բոլորը մեղավոր են բացի մեղավորից․ Սրբազան

Ասել՝ 3 մլն վարչապետ, դա կոլեկտիվ անպատասխանատվություն է, քայքայման գործընթաց, երբ բոլորը մեղավոր են բացի մեղավորից․ Սրբազան

Քայքայման գործընթացն է, երբ բոլորը մեղավոր են բացի մեղավորից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Փաշինյանի հնչեցրած մտքին, թե 3 մլն վարչապետ կա և հարցին՝ կոլետիվ պատասխանատվությո՞ւն է ենթադրում ասել 3 մլն վարչապետ կա։

«Ոչ, դա կոլեկտիվ անպատասխանատվություն է և դրա համար է մեր երկրում այս քայքայման գործընթացը, երբ բոլորը մեղավոր են բացի մեղավորից»,- ասաց նա։

Սրբազանը նկարագրեց, թե ինչպիսին պետք է լինի ապագա վարչապետը։

«Հայրենիք պետք է ունենա սրտում, աստվածասեր պետք է լինի, տեսիլք ունեցող, նպատակին ձգտող, մարդ՝ որը կառավարման հմտություն ունի հասկանում է՝ ոտից գլուխ պետություն ինչ է նշանակում, մարդու արժեքը գնահատել գիտի, ոչ թե մարդկանց խաբել, գիտի, որ մարդկանց չի կարելի ասել՝ դուք երեք մլն վարչապետ եք, հետո հաջորդ օրը մոռանա, այսինքն պոպուլիստ չպետք է լինի, ճշմարտությունը պետք է ասի միշտ, կարգապահ լինի, ուժեղ պետք է լինի թե՛ ներսում, թե՛ դրսում»,- ասաց նա։

Հարցին՝ սադրանքներ եղե՞լ են, նա ասաց, ոչ միայն այդ բեռնատարն էր, հետո որոշեցին ասել, թե ընդդիմությունն է, բայց ընդդիմությունն ո՞վ է չհասկացանք, ընդդիմություն չկա որպես այդպիսին, կա ընդդիմացող մարդկանց մեծ խումբ:

Իսկ իշխանականների հայտարարություններին, թե Փաշինյանը լեգիտիմ վարչապաետն է, նա պատասխանեց․ «Լեգիտիմ բառը լավ էլ սովորել են, ինչո՞վ է լեգիտիմ, երկիրը ավերելո՞վ։ Մենք գիտենք խափելով ընտրվելը նրա, կիրանցեցիներին, ոսկեպարիցիներին հարցրեք՝ ինչ պայմաններով են քվե տվել։ Երկրում իշխանություն չկա, երկրում կա ինքնընդդիմություն և ընդդիմադիր ժողովուրդ։

Ինքնընդիմությունն իրենք են, կառավարության էն ծրագրերը որոնք առաջադրել են, դեմ են գործում այդ ծրագրերին, դրա լեգիտիմը ո՞րն է, երբ խաբել ես, ծրագիրդ չես իրականացրել, մարդիկ քեզ քվե են տվել դրա համար։ Ուրիշ տեղերին դեռ չեմ ասում Կիրանց, Ոսկեպար Բաղանիս ժողովրդին խափե՞լ ես, թե՞ չես խափել, ծրագիր ներակայցրե՞լ ես այդպիսին, հետո եկել ասել ես չէ, դրա լեգիտիմությունը որտե՞ղ է, միայն լեգիտիմ բառն ասելով լեգիտի՞մ է դառնում մարդը»։

  • Կիսվել: