կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Արզականի հարակից սարում բռնկված հրդեհը պահանջել է Էկոպարեկային ծառայության լայնածավալ գործողությունները

Արզականի հարակից սարում բռնկված հրդեհը պահանջել է Էկոպարեկային ծառայության լայնածավալ գործողությունները

Օգոստոսի 31-ին Կոտայքի մարզի Արզական գյուղի հարակից սարում բռնկված խոտածածկույթի հրդեհը պահանջել է Էկոպարեկային ծառայության արագ արձագանքն ու լայնածավալ գործողությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Հրդեհի վայրում անմիջապես աշխատել են շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի և ՆԳՆ փրկարար ծառայության համատեղ ուժերը։

Դեպքի վայր են ժամանել Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և տեղակալ Մուրադ Նուրիջանյանը։

Ներգրավված են եղել նաև Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ղեկավար կազմը և վարչության ողջ անձնակազմը։

 

Համակարգված գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի բնակելի տներ։

 

 Հրդեհաշիջման գործողությունները շարունակվում են:

  • Կիսվել: